Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփվեցին առաջին կիսամյակի արդյունքները

Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախ անդրադարձավ տարեսկզբին առողջապահության համակարգի առջև ծառացած մարտահրավերին` սեզոնային գրիպի և ծանր սուր շնչառական վարակների դեպքերի արագ ավելացմանը։ Առողջապահական ողջ համակարգը դեռ նախորդ տարեվերջից աշխատեց արտահերթ ռեժիմով` աշխատանքները կազմակերպելով երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական արդյունավետ բուժումը։ Ձեռնարկված արագ արձագանքման, համաճարակաբանական ամենօրյա հսկողության, լաբորատոր լիարժեք հետազոտությունների, կանխարգելիչ պատվաստումների, ժամանակին բուժական և մասնագիտացված աշխատանքների, ինչպես նաև դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում արձակուրդների երկարաձգման արդյունքում կանխվեցին հիվանդության հետագա տարածումը, ինչպես նաև կլինիկական ծանր բարդություններով հիվանդների արձանագրումը:
ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքներն իրավիճակին համապատասխան է համակարգել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների առաջին իսկ օրից, ինչպես նաև հուլիսի 17-ից սկսված հայտնի դեպքերի ողջ ընթացքում։ Բոլոր այս մարտահրավերների դիմակայելիս բուժաշխատողները մշտապես հավատարիմ են մնացել բժշկի սուրբ պարտականությանը։
Անդրադառնալով նախարարության բուն գործառույթներին` բանախոսն ընդգծեց բնակչությանն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու և վաղ հայտնաբերելու կարևորությունը։
«Աշխարհի շատ երկրների պես Հայաստանի առողջապահության նախարարությունը կարևորում է հանրային առողջապահությունը»,-շեշտեց Սերգեյ Խաչատրյանը։
Նա խոսեց առաջին հերթին արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի, ինչպես նաև վնասվածքների, թունավորումների և այլնի մասին։
Ոչ վարակիչ հիվանդությունները (ՈՎՀ) յուրաքանչյուր տարի ավելի քան 40 միլիոն մարդու մահվան պատճառ են հանդիսանում։
Եվրոպական տարածաշրջանում ՈՎՀ-երը կազմում են բոլոր մահերի շուրջ 86% և հիվանդացության բեռի 77%, ինչը դարձել է ահագնացող մարտահրավեր առողջապահական համակարգերի, երկրների տնտեսական զարգացման և ազգաբնակչության զգալի մասի բարեկեցության համար: ՈՎՀ-ից մահացության յուրաքանչյուր 10% աճը հանգեցնում է 0.5% տնտեսական անկման։ Ահա թե ինչու ՈՎՀ դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից մեկն է։ Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը լիովին համահունչ են ԱՀԿ-ի ռազմավարական փաստաթղթերին։
ՈՎՀ կանխարգելման և բուժման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ մի շարք ծրագրեր է իրականացնում` սկրինինգային ծրագրեր՝ ուղղված արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ բժշկական քննություններ: Դրանց արդյունքների վերլուծությամբ թիրախային նոր ծրագրերի հիմք կդրվեն։ Շարունակվում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակում 2015թ. բժշկական օգնություն է ստացել 1516, իսկ 2016թ. 6 ամսում` 866 քաղաքացի։
ՈՎՀ դեմ պայքարում չափազանց կարևոր է նաև առողջ ապրելակերպի խրախուսումն և ռիսկի վարքագծային հիմնական գործոնների` ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդակարգի և ֆիզիկական պասիվության հնարավորինս կրճատումը։ Խնդիրներ, որոնց հաղթահարման համար պահանջվում է մեջգերատեսչական սերտ համագործակցություն։ Ուստի ՀՀ վարչապետի 2016թ. հուլիսի 25-ի որոշմամբ ստեղծվել է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերով համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ վարչապետի գլխավորությամբ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
Մոր և մանկան առողջության պահպանումը ևս գերակա ուղղություն է։ Այս ոլորտում աշխատանքները կազմակերպվում են բուժօգնության մատչելիությանը և բարելավմանն ուղղված ավելի քան 10 ռազմավարական ծրագրերի շրջանակներում։ Մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, իսկ «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը։
Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարն իրավական ուժ է ստացել ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերով:
Սահմանամերձ գյուղական համայքներում բնակվող և սոցիալապես անապահով առանձին ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարման նպատակով 68 զույգի տրամադրվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար բժշկական օգնություն։
2016թ. փետրվարից մեկնարկել է նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը, շարունակվում են «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ընդլայնվել են նորածնային սկրինինգ ծրագրերը։ Տարեսկզբից ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգը:
2016 թվականի բյուջեն 2015-ի համեմատ աճել է 4,9 տոկոսով` բոլոր ուղղություններով կազմելով 88,4 մլրդ դրամ, որից 39,8-ը` հիվանդանոցային, 27,7-ը` արտահիվանդանոցային բուժման: 2016թ. պետական բյուջեով ֆինանսավորվում է 63 ծրագիր, որից 17-ը` հիվանդանոցային, 14-ը` արտահիվանդանոցային:
Բանախոսն անդրադարձավ նաև բժշկական օգնության որակի բարելվման և վերահսկողության հարցերին` ներկայացնելով համակարգված աշխատանքները։ Այդ նպատակով կատարվել է օրենսդրական 10 բարեփոխում, ընդունվել է ՀՀ կառավարության 4 որոշում։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը 140 վարչական վարույթ է հարուցել, որից 27-ը` դիմում-բողոքների հիմքով։ Վարչական վարույթների և ստուգումների արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարվել է 3 270 000 ՀՀ դրամ տուգանք:
Երևանի և ՀՀ մարզային առողջապահության համակարգերից հավաքագրվող տվյալներով քարտեզագրվել են բնակչության ժողովրդագրական, ծնելիության, բնական շարժի, առողջության, հիվանդացության, մահացության և այլ տվյալները:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը շարունակել է «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» և «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրերը (վերջինս 2016թ. հունվարից մեկնարկել է նոր ֆինանսավորմամբ)։ Այս ծրագրերի շրջանակում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական հաստատություններին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր, ախտորոշիչ և վարակի վերահսկման նյութեր, պարագաներ և սարքավորումներ։
Հունիսի սկզբին Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին հանձնվեց մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը վավերացնող հավաստագիր։ Հայաստանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրից առաջինը (Բելառուսի հետ) արժանացավ նման բարձր գնահատականի:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ՀՀ-ում նկատելի ձեռքբերումներ են արձանագրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում։ 2016թ. մարտից մեկնարկել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) «Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագիրը։
2016 թվականին առողջապահության բնագավառում միջազգային համագործակցությունը նշանավորեց 6 երկրի մասնակցությամբ «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովով։ Նախարարությունն ստորագրել է փոխհամագործակցության հուշագրեր, ակտիվորեն շարունակվում է փոխգործակցությունն ինչպես տարբեր երկրների, միջազգային, այնպես էլ` սփյուռքի կառույցների հետ։
2016 թվականի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը: Մինչ այդ նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում և նոր իրավական ակտեր ընդունել։
ՀՀ վարչապետի հանձնարարականով յուրաքանչյուր ամիս իրականացվում է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում։
ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» կարողությունների, կադրային և տեխնիկական ներուժի հզորացման շնորհիվ կենտրոնի լաբորատորիան 2016թ. ապրիլին ստացել է ISO/IEC 17025:2005 հավաստագիր:
Ձեռքբերումներ են արձանագրվել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության, հանրապետությունում պատվաստումների որակի և անվտանգության բարելավման ուղղությամբ։ ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամաններով կատարելագործվել են համաճարակաբանական հսկողության մեխանիզմները։ Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի վիրուսային հեպատիտների կանխարգելման գործընթացը համակարգող հանձնաժողովների հետ քննարկվել են հեպատիտների ներկա իրավիճակը, ոլորտի խնդիրները և բացերը։ Մշակվել և հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամաններ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների կատարելագործման, վերահսկողության ապահովման նպատակով։
Հայաստանի առողջապահական համակարգը համալրվել է համընդհանուր լաբորատոր ցանցում առանցքային դերակատարություն ունեցող ռեֆերենս լաբորատորիայով։ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցային ծրագրի շրջանակում արդիականացվել են նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:
2016 թվականի առաջին կիսամյակում շահագործման են հանձնվել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքը, Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների նորակառույց ամբուլատորիաները:
Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման, այդ թվում` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները։ Միաժամանակ կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են արտերկրում:
2016թ. մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Երկրորդ կիսամյակում կմեկնարկեն Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի Ճառագայթային բուժման կենտրոնի կառուցման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում ներդրվել է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրումը: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվել է Մասնագիտական հավաստագրման ազգային կենտրոն։ Արդեն իսկ ՇՄԶ կրեդիտներ են շնորհվել ներկայացված 57 գիտակրթական միջոցառման։ Հայաստանում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան Մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:
2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Թեժ գիծ» ծառայությունը ստացվել է 8.223 (2015թ. առաջին կիսամյակում` 7.490) հեռախոսազանգ։ Հարցերի գերակշիռ մասը (5765) եղել է տեղեկատվական բնույթի:
Փոխնախարարը նաև պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն